Սովորողի անհատական ուսումնական պլան

Անուն, ազգանուն – Միքայել Ազարյան

Դպրոց, դասարան – Հյուսիսային դպրոց 3․1 դասարան

Երկարօրյա ծառայություն – Չեմ օգտվում

Կրթահամալիրի երթուղի – Օգտվում եմ

Ընտրությամբ գործունեություն- Կերպարվեստ

Լրացուցիչ կրթություն – Չեմ գնում

Դդմի մասին

Դդումն օգտակար է ու շատ համեղ։ Ունի շատ վիտամիններ։ Մարդիկ կան, որոնք շատ սիրում են դդում ուտել, իսկ մարդիկ էլ կան, որ ընդհանրապես չեն սիրում։ Դդումն ունի կորիզներ, նարնջագույն է, լինում է կլոր կամ երկարավուն։ Դդում ուտելու ամենալավ սեզոնը աշունն է։

Բուսաբանական այգու մասին

Բուսաբանական Այգի — Անվճար՝ Երևան Քարտով

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։ Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ)։ Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։

Արև, Լուսին և աստղեր

Ես սովորել եմ, որ առանց Արեգակի կյանք չի լինի և բոլորս կսառենք։ Արեգակը մեզ լուսավորում է։ Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Այնտեղ մարդ չի կարող ապրել։ Աստղերը անվերջ են։ Նրանք մեծ հրեղեն գնդեր են, ինչպես արևը։

Կոմիտասյան իմ սիրելի երգը

Ես շատ եմ սիրում Կոմիտասին և նրա երգերը։ Իմ ամենասիրելի երգը ՝ Կոմիտասի Սար սարն է։ Ես սիրում եմ Սար սար երգը, որովհետև պատկերացնում եմ սարեր, որտեղով բարձրանում եմ ամենաբարձր կետերը, նայում եմ ծառերին ու ամպերին։